Սպիտակ տուն. Ուկրաինան հաջողությամբ կիրառում է կասետային ռումբերը
https://parstoday.ir/hy/news/world-i203306-Սպիտակ_տուն._Ուկրաինան_հաջողությամբ_կիրառում_է_կասետային_ռումբերը
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է. «Ամերիկյան կասետային ռումբերն այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների ձեռքում, և նրանք արդյունավետորեն օգտագործում են դրանք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2023 07:46 Asia/Tehran
  • Սպիտակ տուն. Ուկրաինան հաջողությամբ կիրառում է կասետային ռումբերը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է. «Ամերիկյան կասետային ռումբերն այժմ գտնվում են ուկրաինացի զինվորականների ձեռքում, և նրանք արդյունավետորեն օգտագործում են դրանք»։

Քիրբին նշել է. «Ուկրաինայի ռազմական ուժերը ճիշտ են օգտագործում կասետային ռումբերը և ազդում Ռուսաստանի պաշտպանական կարողության վրա»։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրոպայում ամերիկյան ռազմական պահեստներից անցյալ շաբաթ հարյուր հազարավոր կասետային ռումբեր են ուղարկվել Ուկրաինա:

Ըստ այդ հաղորդման՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ այդ տեսակի ռումբերի տրամադրումը Ուկրաինային թույլ կտա «մոտ ապագայի համար կանխատեսել պատերազմի ընթացքը»։