Իլհամ Ալիեւը Բեռլինում խոսել է ԼՂ հակամարտությունից
https://parstoday.ir/hy/news/world-i20572-Իլհամ_Ալիեւը_Բեռլինում_խոսել_է_ԼՂ_հակամարտությունից
Ինչպես հայտնի է, երեկ Գերմանիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թեեւ դեռ հունիսի չորսին այս այցի մասին հաղորդել էր ԱՊԱ գործակալությունը՝ այցի օր նշելով հունիսի յոթը, սակայն անհայտ հանգամանքներում երեկ երեկոյան արդեն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկատվություն Ալիեւի` Բեռլին մեկնումի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2016 08:04 Asia/Tehran
  • Իլհամ Ալիեւը Բեռլինում խոսել է ԼՂ հակամարտությունից

Ինչպես հայտնի է, երեկ Գերմանիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թեեւ դեռ հունիսի չորսին այս այցի մասին հաղորդել էր ԱՊԱ գործակալությունը՝ այցի օր նշելով հունիսի յոթը, սակայն անհայտ հանգամանքներում երեկ երեկոյան արդեն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկատվություն Ալիեւի` Բեռլին մեկնումի մասին:

Ուշագրավ է արդբեջանական լրատվամիջոցների լուսաբանումնից այն հանգամանքը, որ ցայժմ չի կայացել Մերկել-Ալիեւ հանդիպում: Ալիեւի այցի առաջին օրվա ընթացքում ամենից, այսպես ասած, կարեւոր հանդիպումը տեղի է ունեցել Անվտանգության Մյունխենյան կոնֆերանսի նախագահ Ֆրիդրիխ Իշինգերի հետ, որի ընթացքում էլ քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը: Ըստ հաղորդագրությունների, Ալիեւը փորձել է Իշինգերին ներկայացնել ԼՂ հակամարտության կարգավորման Բաքվի դիրքորոշումը, սակայն գերմանացի պաշտոնյայի մոտեցումները նշված չեն:

hraparak.am

7/7/2016