Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i206296-Ադրբեջանի_հարձակման_հետևանքով_զոհվել_է_27_մարդ
Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել ավելի քան 200 մարդ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 07:04 Asia/Tehran
  • Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել ավելի քան 200 մարդ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Արցախի իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Գագան Ստեփանյանն ասել է, որ Ստեփանակերտի հարձակումների հետևանքով՝ մինչ այժմ զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ երկու խաղաղ բնակիչ։ Ստեփանյանի խոսքով, ավելի քան յոթ հազար մարդ տարհանվել է իրենց բնակավայրերից։
Ստեփանակերտի վրա Բաքվի հարձակումները սկսվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը երեկ հայտարարեց, որ հայկական ուժերի կողմից տեղադրված հակազրահային ականի պայթյունի հետևանքով ոչնչացվել է Ադրբեջանի բանակին պատկանող բեռնատարը և սպանվել են մի քանի զինվորներ: