Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i206302-Գուտերեշը_Լեռնային_Ղարաբաղում_ռազմական_գործողություններն_անհապաղ_դադարեցնելու_կոչ_է_արել
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրադրությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 08:13 Asia/Tehran
  • Գուտերեշը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրադրությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։

09:25, 20 Սեպտեմբեր 2023
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման առնչության և զոհերի՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում, մասին հաղորդումների առնչությամբ։ Նա ցավում է, որ այս անհանգստացնող զարգացումները հաջորդեցին տեղի բնակչությանը սեպտեմբերի 18-ին այդքան անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրմանը։

Գլխավոր քարտուղարը խստորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դե-էսկալացնել իրադրությունը և խստորեն պահպանել 2020 թվականի հրադադարն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Նա շարունակում է մտահոգված մնալ տեղում հումանիտար իրավիճակով և կրկնում է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու հումանիտար կազմակերպությունների լիարժեք հասանելիությունը դրա կարիքն ունեցող անձանց։ Նա կողմերին կոչ է անում կրկին կենտրոնանալ վստահության ամրապնդման և տարածաշրջանում տևական խաղաղության ապահովման ջանքերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

https://armenpress.am/arm/news/1120023.html