Ռուսաստանի արևմտյան հատվածում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են կործանվել
Ռուսաստանը հայտնել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:
Al-Mayadeen հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի արևմտյան հատվածում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել,որ հայտնել է,- «Երկրի բանակի հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող Բելգորոդի և Արիելի տարածքների երկնքում ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք է խոցել»։
Այս հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի տարածքը հարձակման ենթարկվեց չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, ընդորում երկու անօդաչու թռչող սարքեր են խոցվել Խարկով քաղաքի մոտ գտնվող Բելգորոդի շրջանում, և երկու անօդաչու թռչող սարք՝ Արիելի շրջանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է ավելի քան 500 ուկրաինացի զինվորների սպանության և այս երկրի «Սուխոյ 24» ինքնաթիռի կործանման մասին։
Ուկրաինայում պատերազմը սկսվել է Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անուշադրության և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) մինչև Ռուսաստանի սահմանների մոտ ընդլայնման պատճառով։
2022 թվականի փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը Դոնբասի շրջանում, իսկ երեք օր անց ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ, որը նա անվանեց «հատուկ գործողություն»։ Այսպիսով Մոսկվայի և Կիևի լարված հարաբերությունները վերածվեցին ռազմական առճակատման։