Սեպտեմբեր 25, 2023 10:03 Asia/Tehran
  • Իրանը շեշտում է  Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ իր իրավունքը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԻԻՀ պատվիրակությունն անհիմն է անվանել Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցչի պնդումը Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ և հայտարարել. «Երեք կղզիներն Իրանի տարածքի մաս են կազմում»։

Պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում մերժել է երեք կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի պնդումները: 
Հայտարարության մեջ ասված է. «Իրանը նման անհիմն հայտարարություններն ու պնդումները համարում է ՄԱԿ-ի անդամի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և բարիդրացիության սկզբունքի խախտում և շեշտում է  երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»: 
«Պարսից ծոցի Բոմոս, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիները միշտ եղել են Իրանի տարածքի անբաժանելի մասը և գտնվել երկրի լիակատար ինքնիշխանության ներքո, և այս փաստին հակասող ցանկացած պնդում անհիմն է»,- ասված է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հայտարարության մեջ ասվում է. «Իրանը միշտ հավատարիմ է իր բոլոր հարևանների նկատմամբ բարեկամության և բարիդրացիության քաղաքականությանը և կարևորում է հարաբերությունների զարգացումը: Իրանի տարածքային ամբողջականությունը և  այս  կղզիների նկատմամբ ինքնիշխանությունը քննարկման առարկա չի կարող դառնալ»:

Պիտակ