Վենեսուելայի և Գայանաի ռեսուրսները թալանելու Վաշինգտոնի ծրագիրը
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Գայանայի և Վենեսուելայիմիջև վիճելի տարածաշրջանում ռազմաբազա հիմնել՝ երկու երկրների միջև վեճն ակտիվացնելու և էներգետիկ ռեսուրսները թալանելու նպատակով։
Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլասը Վաշինգտոնի աջակցությունը հայտնեց Վենեսուելայի և Գայանայի միջև վիճելի Էսկիբո տարածքի վերաբերյալ Ջորջթաունի իշխանությունների պահանջին և ասաց. «Գայանայիի ինքնիշխանության իրավունքն է ընդլայնել իր բնական պաշարները»:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում հայտարարել է. «Միացյալ Նահանգների բանակի հարավային հրամանատարությունը նախատեսում է ռազմաբազա հիմնել Էսկիբոյում»:
Պինտոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի այս գործողությունն ուղղված է էներգետիկ ռեսուրսների թալանին, ինչը Վենեսուելան խստորեն դատապարտում է:
Նա հավելել է. «Ռազմակայանը հիմնելու ԱՄՆ-ի որոշումը համահունչ է Կարակասի դեմ Վաշինգտոնի նպատակներին»։
Պինտոն ասել է. «Ներկայումս ամերիկյան կառավարությունը ձգտում է տիրանալ մեր նավթային պաշարներին՝ հարաբերություններ հաստատելով ExxonMobil միջազգային նավթագազային ընկերության և Գայանայի կառավարության միջև»:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Գայանայի կառավարությունը վիճելի տարածքում նավթի անսահմանափակ արտոնություններ է տալիս՝ խախտելով միջազգային օրենքները»: