Պաղեստինը կօգնի ռուսների տարհանմանը Գազայի հատվածից. ՌԴ-ում Պաղեստինի դեսպան
(last modified Sun, 15 Oct 2023 14:08:45 GMT )
Հոկտեմբեր 15, 2023 17:38 Asia/Tehran
  • Պաղեստինը կօգնի ռուսների տարհանմանը Գազայի հատվածից. ՌԴ-ում Պաղեստինի դեսպան

Պաղեստինը կօգնի ռուսների տարհանմանը Գազայի հատվածից դեպի Եգիպտոս, որտեղից նրանք կարող են թռչել Մոսկվա։

Ինչպես տեղեկացնում է  «ТАСС»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Ես խոսել եմ Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ, նրանք ամեն ինչ կանեն իրենց հայրենակիցների համար, իսկ մենք կօգնենք այդ գործում։ Ես խոսել եմ նաև Եգիպտոսում մեր դեսպանատան հետ, հարցը մշակվում է»,- ասել է դիվանագետը։

Իսրայելի հետ բանակցությունների ոչ մի հարթակ տեսանելի չէ, նշել է Նոֆալը։

«Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել, նախ պետք է դադարեցնել սպանությունները, պատերազմը, օգնել մարդկանց, հետո տեսնենք, թե արդյոք կան հնարավորություններ»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով կողմերի միջև բանակցությունների հնարավորությանը վերաբերող հարցին։

armenprerss.am