Չինաստանի նախագահը 7 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/world-i208-Չինաստանի_նախագահը_7_տարվա_մեջ_առաջին_անգամ_այցելել_է_Սաուդյան_Արաբիա
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ հայտնում է թագավորության SPA գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2016 14:26 Asia/Tehran
  • Չինաստանի նախագահը 7 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Սաուդյան Արաբիա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ հայտնում է թագավորության SPA գործակալությունը։

Այցի նախօրեին Չինաստանի նախագահը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան և Չինաստանը պետք է ստեղծեն էներգետիկ համագործակցության կայուն և երկարաժամկետ մեխանիզմ։

Սպասվում է, որ արաբական միապետություն չինացի առաջնորդի այցի ընթացքում Էր-Ռիադի և Պեկինի միջև ձեռք կբերվի վերջնական պայմանավորվածություն ռազմավարական գործընկերության հաստատման շուրջ։ Չինաստանի նախագահը Սաուդյան Արաբիա է այցելում 7 տարվա մեջ առաջին անգամ։

Մերձավորարևելյան ուղևորությունը ներառում է նաև Եգիպտոսն ու Իրանը, որտեղ Սի Ցզինպինը պետությունների ղեկավարների հետ կքննարկի տարածաշրջանային և միջազգային օրակարգը։

1in.am

19/1/2016