Չինաստանի նախագահը 7 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Սաուդյան Արաբիա
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ հայտնում է թագավորության SPA գործակալությունը։
Այցի նախօրեին Չինաստանի նախագահը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան և Չինաստանը պետք է ստեղծեն էներգետիկ համագործակցության կայուն և երկարաժամկետ մեխանիզմ։
Սպասվում է, որ արաբական միապետություն չինացի առաջնորդի այցի ընթացքում Էր-Ռիադի և Պեկինի միջև ձեռք կբերվի վերջնական պայմանավորվածություն ռազմավարական գործընկերության հաստատման շուրջ։ Չինաստանի նախագահը Սաուդյան Արաբիա է այցելում 7 տարվա մեջ առաջին անգամ։
Մերձավորարևելյան ուղևորությունը ներառում է նաև Եգիպտոսն ու Իրանը, որտեղ Սի Ցզինպինը պետությունների ղեկավարների հետ կքննարկի տարածաշրջանային և միջազգային օրակարգը։
1in.am
19/1/2016