Գազայի բնակիչների վայրագ սպանությունները միջազգային օրենքների ակնհայտ խախտում են․ Իրանի դեսպան
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է. «Մենք ականատես ենք Գազայում պաղեստինցի ժողովրդի վայրագ սպանություններին, հանցագործություններին և զանգվածային պատժին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»:
Երեքշաբթի երեկոյան «Արևմտյան Ասիայում և Պաղեստինի օկուպացված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նշելով, որ Ալ-Ահլի հիվանդանոցի վրա իրականացված ահաբեկչական հարձակումները, որոնք հանգեցրել են ավելի քան 1000 անմեղ քաղաքացիների, ներառյալ կանանց ու երեխաների զոհվելուն,միայն կարող են լինել սարսափելի ռազմական հանցագործություն, Ամիր Սաիդ Իրավանին ասել է,-« Պաղեստինցիների անօտարելի իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը և վերադարձի իրավունքը, շարունակաբար մերժվել և կոպտորեն խախտվել են Իսրայելի օկուպացիոն ռեժիմի կողմից»:
Իրավանին հստակեցրել է.-«Չնայած ՄԱԿ-ի անդամների ճնշող մեծամասնության արդյունավետ աջակցությանը՝ Գլխավոր ասամբլեայի բազմաթիվ բանաձևերի ընդունման հարցում, որոնք հաստատում են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սատարում են նրանց օրինական պայքարին, ներառյալ զինված դիմադրությանը, սակայն ցավոք Անվտանգության խորհուրդը, կտրուկ գործողություն ձեռնարկելու հարցում, բախվել է խոչընդոտների»։
Նշելով, որ այս խոչընդոտներն առաջին հերթին պայմանավորված են ԱՄՆ-ի անվերապահ աջակցությամբ, որն օգտագործել է իր վետոյի իրավունքը Անվտանգության խորհրդի 40-ից ավելի բանաձեւերում, Իրավանին հավելել է.-«Անվտանգության խորհրդի անգործությունը ցնցող կերպով օկուպացիոն ռեժիմին լկտի համարձակություն տվեց ավելի ահավոր հանցանքներ գործելու»։
Ընդգծելով,որ օկուպացիային և ագրեսիային Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը այդ երկրին դարձրել է խնդիրների մեծ մասը, Իրավանին ասել է,-«Պաղեստինի անմեղ քաղաքացիների սպանության գնով ակնհայտորեն միանալով ագրեսորներին, Միացյալ Նահանգները սրել է հակամարտությունը»։