ՌԴ ռազմավարական զսպման ուժերը վարժանքներ են անցնում Պուտինի ղեկավարությամբ
Հոկտեմբեր 25, 2023 16:10 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպման ուժերը վարժանքներ են անցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Պուտինը լսել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցները։
Վարժանքներին ներգրավվել են «Յարս» շարժական կայանքը, միջուկային սուզանավ և երկու ռազմավարական հրթիռակիր։
Նշվում է, որ ՌԴ ռազմավարական զսպման ուժերը նպատակ ունեն զսպել ագրեսիան Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաև ջախջախել ագրեսորին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ։
tert.am
Պիտակ