Վերջապես նշանակվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահը
https://parstoday.ir/hy/news/world-i208162-Վերջապես_նշանակվեց_ԱՄՆ_Կոնգրեսի_Ներկայացուցիչների_պալատի_նոր_նախագահը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները չորեքշաբթի երեկոյան երեք շաբաթ անց, վերջապես հանրապետական ​​Մայք Ջոնսոնին ընտրեցին, որպես պալատի 56-րդ նախագահ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 13:20 Asia/Tehran
  • Վերջապես նշանակվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները չորեքշաբթի երեկոյան երեք շաբաթ անց, վերջապես հանրապետական ​​Մայք Ջոնսոնին ընտրեցին, որպես պալատի 56-րդ նախագահ։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​նախագահ Քևին Մաքքարթին տեղական ժամանակով երեքշաբթի օրը՝   հոկտեմբերի 3-ին, քվեարկության ժամանակ, հանրապետականների ներքին տարաձայնությունների ֆոնին, առաջին անգամ պաշտոնանկ արվեց Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից: 

Մաքքարթին Միացյալ Նահանգների պատմության մեջ Ներկայացուցիչների պալատի առաջին նախագահն է, որին պաշտոնանկ են արել իր գործընկերները և կուսակիցները։ Նա այս քաղաքական ճակատագրին արժանացավ իր կուսակիցներից մեկի ներկայացրած նախագծով։

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն՝ պաշտոնյան հայտնի է որպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից և ակտիվորեն աջակցել է վերջինիս մտադրություններին՝ վիճարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները։

Լուիզիանայի նահանգի այս ներկայացուցիչը Հանրապետական ​​կուսակցության չորրորդ  թեկնածուն էր Ներկայացուցիչների պալատի նախագահի առաջադրման համար:

Ծայրահեղական հանրապետականները և Թրամփի կողմնակիցները գոհ չէին Մաքքարթիի գործունեությունից, քանի որ Մաքքարթին Բայդենի վարչակազմի հետ  համաձայնության էր եկել պարտքի առաստաղը  բարձրացնելու և կարճաժամկետ բյուջեն վավերացնելու շուրջ: