Վերջապես նշանակվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները չորեքշաբթի երեկոյան երեք շաբաթ անց, վերջապես հանրապետական Մայք Ջոնսոնին ընտրեցին, որպես պալատի 56-րդ նախագահ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Քևին Մաքքարթին տեղական ժամանակով երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, քվեարկության ժամանակ, հանրապետականների ներքին տարաձայնությունների ֆոնին, առաջին անգամ պաշտոնանկ արվեց Ներկայացուցիչների պալատի անդամների կողմից:
Մաքքարթին Միացյալ Նահանգների պատմության մեջ Ներկայացուցիչների պալատի առաջին նախագահն է, որին պաշտոնանկ են արել իր գործընկերները և կուսակիցները։ Նա այս քաղաքական ճակատագրին արժանացավ իր կուսակիցներից մեկի ներկայացրած նախագծով։
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն՝ պաշտոնյան հայտնի է որպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից և ակտիվորեն աջակցել է վերջինիս մտադրություններին՝ վիճարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները։
Լուիզիանայի նահանգի այս ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության չորրորդ թեկնածուն էր Ներկայացուցիչների պալատի նախագահի առաջադրման համար:
Ծայրահեղական հանրապետականները և Թրամփի կողմնակիցները գոհ չէին Մաքքարթիի գործունեությունից, քանի որ Մաքքարթին Բայդենի վարչակազմի հետ համաձայնության էր եկել պարտքի առաստաղը բարձրացնելու և կարճաժամկետ բյուջեն վավերացնելու շուրջ: