Բիշքեկում ընթանում է Շանհայի երկրների վարչապետների խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i208166-Բիշքեկում_ընթանում_է_Շանհայի_երկրների_վարչապետների_խորհրդի_նիստը
Բիշքեկում Ղրղզստանի նախագահությամբ ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի 22-րդ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 13:48 Asia/Tehran
  • Բիշքեկում ընթանում է Շանհայի երկրների վարչապետների խորհրդի նիստը

Բիշքեկում Ղրղզստանի նախագահությամբ ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի 22-րդ նիստը:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստում Ղրղզստանի վարչապետ Ակիլ Բեյք Ջաբարովը բարի գալուստ մաղթելով  մասնակիցներին, ասել է,-«Կորոնավիրուսի  համաճարակի բռնկումից ի վեր,սա առաջին դեմառդեմ հանդիպումն  է»։

Ջաբարովը շնորհավորել է նաև Իրանի առաջին փոխնախագահ՝ Մոհամմադ Մոխբերի գլխավորած իրանական պատվիրակությանը, ով առաջին անգամ որպես լիիրավ անդամ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին։

Ղրղզստանի վարչապետն ասել է.-«Այսօր Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է գալիս, որպես եզակի միջազգային ֆորում անվտանգության, առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ փոխգործակցության,  մտքեր փոխանակելու և փոխադարձ ընդունելի մեխանիզմներ մշակելու համար» :

«Այս կազմակերպությունը դինամիկ զարգացող տարածաշրջան է աշխարհում։ Միայն կազմակերպության անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության ավելի քան 42%-ը», ասել է Ղրղզստանի վարչապետը։