Բիշքեկում ընթանում է Շանհայի երկրների վարչապետների խորհրդի նիստը
Բիշքեկում Ղրղզստանի նախագահությամբ ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի 22-րդ նիստը:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստում Ղրղզստանի վարչապետ Ակիլ Բեյք Ջաբարովը բարի գալուստ մաղթելով մասնակիցներին, ասել է,-«Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր,սա առաջին դեմառդեմ հանդիպումն է»։
Ջաբարովը շնորհավորել է նաև Իրանի առաջին փոխնախագահ՝ Մոհամմադ Մոխբերի գլխավորած իրանական պատվիրակությանը, ով առաջին անգամ որպես լիիրավ անդամ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին։
Ղրղզստանի վարչապետն ասել է.-«Այսօր Շանհայի համագործակցության կազմակերպությունը հանդես է գալիս, որպես եզակի միջազգային ֆորում անվտանգության, առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ փոխգործակցության, մտքեր փոխանակելու և փոխադարձ ընդունելի մեխանիզմներ մշակելու համար» :
«Այս կազմակերպությունը դինամիկ զարգացող տարածաշրջան է աշխարհում։ Միայն կազմակերպության անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության ավելի քան 42%-ը», ասել է Ղրղզստանի վարչապետը։