Ադրբեջանի վարչապետը Թբիլիսիում զերծ է մնացել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններից
Հոկտեմբեր 26, 2023 16:01 Asia/Tehran
Ադրբեջանը պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, եթե դա ցանկանա հայկական կողմը։
Այս մասին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
«Ադրբեջանը վաղուց հայտնել է իր դիրքորոշումը և աշխատում է հաղորդակցությունների բացման հարցի շուրջ՝ համաձայն 2020 թվականին [Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված] եռակողմ հայտարարության։ Մենք ցանկանում ենք բաց հաղորդակցություններ. Բայց սա կախված է ոչ միայն մեզանից։ Եթե հակառակ կողմը (Հայաստանը) դա ցանկանում է, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ասադովը:
news.am