Մեդվեդևը նախազգուշացրել է Իսրայելին Գազայում ցամաքային գործողությունների արյունալի հետևանքների կապակցությամբ
Հոկտեմբեր 27, 2023 12:49 Asia/Tehran
Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ օրը իր Telegram-ալիքում գրել է. "Իսրայելը հետաձգում է իր ցամաքային գործողությունները Գազայում հիմնականում ԱՄՆ-ի ճնշման և համաշխարհային զայրույթի վախի պատճառով"։
Նա հավելել է. "Ներկայիս գործընթացը կհանգեցնի ավելի ու ավելի շատ զոհերի, և փոխադարձ բռնության մեքենան կգործի տարիներ շարունակ"։ ՌԴ ԱԽ փոխնախագահը զգուշացրել է Գազայում Իսրայելի ցամաքային գործողությունների մասին և ասել. "Մի՛ խաբեք ձեզ։
Այս գործողությունը կունենա արյունալի հետրանքներ"։ Մեդվեդևը գրել է. "Արևմուտքը հոգնել ոէ Ուկրաինայից և աջակցում է Իսրայելին։ Նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակն իր առաջնահերթություն է համարել Թել Ավիվին օգնությունը":