Ռուսաստանի դեմ Ուկրաինայի լայնածավալ հարձակումը ձախողվել է
Հոկտեմբեր 29, 2023 06:45 Asia/Tehran
ԻՌՆԱ-ն, հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը, հայտնում է, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է. «Կիրակի վաղ առավոտյան Կիևը փորձել է ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակում իրականացնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա, սակայն բոլոր 36 հարձակվող անօդաչուները խոցվել են Սև ծովի և Ղրիմի երկնքում»:
Ըստ այս հաղորդման՝ Ղրիմ թերակղզում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ՝ հարձակումների վտանգի պատճառով: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի սահմանամերձ շրջանները կամ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ ու դիվերսիաներ են իրականացնում։