ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի Իսրայելի ցամաքային գործողության առնչությամբ
(last modified Mon, 30 Oct 2023 15:44:29 GMT )
Հոկտեմբեր 30, 2023 19:14 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի Իսրայելի ցամաքային գործողության առնչությամբ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ Գազայում Իսրայելի ցամաքային գործողության հետ կապված։

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ Արաբական Միացյալ Էմիրությունները նիստի ընթացքում կձգտի հասնել ՄԱԿ-ի ԱԽ անդամների կողմից պարտավորեցնող բանաձևի ընդունման՝ «անհապաղ հումանիտար դադարի» շուրջ։

Հոկտեմբերի 27-ին 120 երկիր կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը ներկայացրել էր Հորդանանը և որով կոչ էր արվում Գազայում «կայուն հումանիտար զինադադար» հայտարարել։ ԱՄՆ-ն դեմ էր քվեարկել բանաձևին, 45 երկիր ձեռնպահ էր մնացել։

Ըստ աղբյուրների՝ Անվտանգության խորհրդի բանաձևը կոչ է անում «անհապաղ հումանիտար  զինադադարի» և հետագա «հումանիտար դադարների»։

Տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է իսրայելական տանկ Գազա քաղաքի հարավում գտնվող Նեթզարիմ խաչմերուկի մերձակայքում։ Իսրայելի բանակը չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Հոկտեմբերի 7-ի ռազմական գործողություններից  մինչ հիմա  Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։