Իրվանի. Իսրայելի ներկայացուցչի ատելության խոսքը պետք է դատապարտվեն
https://parstoday.ir/hy/news/world-i208428-Իրվանի._Իսրայելի_ներկայացուցչի_ատելության_խոսքը_պետք_է_դատապարտվեն
Հերքելով Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի հակաիրանական անհիմն մեղադրանքները, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը պահանջել է դատապարտել վերջինիս կողմից ատելության խոսքի հնչեցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 06:14 Asia/Tehran
  • Իրվանի. Իսրայելի ներկայացուցչի ատելության խոսքը պետք է դատապարտվեն

Հերքելով Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի հակաիրանական անհիմն մեղադրանքները, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը պահանջել է դատապարտել վերջինիս կողմից ատելության խոսքի հնչեցումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ նախագահին ուղղված նամակներում, Սաիդ Իրվանին նշլ է, որ Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը ԱԽ-ում իր ելույթն օգտագործել է իրանաֆոբիա տարածելու և Իսլամական Հանրապետության դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար։
Իրվանին հավելել է, որ Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը հրապարակել է կեղծ տեղեկություններ, հնչեցրել ատելության խոսք  և   վիրավորել  Իրանի պաշտոնյաների արժանապատվությունը: Նա նշել է. «Սա ատելություն քարոզելու վառ օրինակ է և պետք է  դատապարտվի»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը նամակներում գրել է. «Այս սադրիչ և անպատասխանատու պահվածքը լիովին համահունչ է Իսրայելի ռեժիմի երկարամյա պատմությանը՝ կեղծիքն ու սուտը որպես գործիք օգտագործելու հարցում»:
Իրվանին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները բացահայտ անտեսում են ՄԱԿ-ը, ավելի քան յոթ տասնամյակ բացահայտորեն խախտում միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը, հատկապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային օրենքները։