Իրվանի. Իսրայելի ներկայացուցչի ատելության խոսքը պետք է դատապարտվեն
Հերքելով Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի հակաիրանական անհիմն մեղադրանքները, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը պահանջել է դատապարտել վերջինիս կողմից ատելության խոսքի հնչեցումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ նախագահին ուղղված նամակներում, Սաիդ Իրվանին նշլ է, որ Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը ԱԽ-ում իր ելույթն օգտագործել է իրանաֆոբիա տարածելու և Իսլամական Հանրապետության դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրելու համար։
Իրվանին հավելել է, որ Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչը հրապարակել է կեղծ տեղեկություններ, հնչեցրել ատելության խոսք և վիրավորել Իրանի պաշտոնյաների արժանապատվությունը: Նա նշել է. «Սա ատելություն քարոզելու վառ օրինակ է և պետք է դատապարտվի»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը նամակներում գրել է. «Այս սադրիչ և անպատասխանատու պահվածքը լիովին համահունչ է Իսրայելի ռեժիմի երկարամյա պատմությանը՝ կեղծիքն ու սուտը որպես գործիք օգտագործելու հարցում»:
Իրվանին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները բացահայտ անտեսում են ՄԱԿ-ը, ավելի քան յոթ տասնամյակ բացահայտորեն խախտում միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը, հատկապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային օրենքները։