«Իսրայելին նավթ մի տվեք». Օգտատերերի արձագանքը Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններին
Ի աջակցություն Պաղեստինի, կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը մեծ ուշադրության է արժանացել։ կարելի՞ է արդյոք լուրջ վերաբերվել Էրդողանի այս հակաիսրայելական դիրքորոշումներին. Արդյոք այս հռետորաբանական դիրքորոշումները գործի էլ կվերածվեն:
Էրդողանն այս ելույթում ասել է, որ ինքը աշխարհին ներկայացնելու է Իսրայելը որպես «ռազմական հանցագործ»։ Քննադատելով Գազայի հատվածի վրա Իսրայելի ծանր հարձակումները և Իսրայելի հարձակումների նկատմամբ արևմտյան երկրների աջակցությունը՝ նա կոչ է արել Գազայում անհապաղ զինադադար հաստատել։
Թուրքիայի նախագահի այս խոսքերն ուղղված Պաղեստինի ճնշված ժողովրդին պաշտպանելուն և Իսրայելի հանցագործությունները դատապարտելուն, ևս մեկ անգամ հույս արթնացրին նրա կողմնակիցների սրտերում ու Թուրքիայի հասարակական կարծիքում, որ հիմա նրանք պահանջում են դադարեցնել Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական, տնտեսական, ռազմական և այլ հարաբերությունները։
Այժմ Թուրքիայի և աշխարհի հասարակական կարծիքը սպասում է, որ Էրդողանի կառավարությունը մեկ քայլ անի դեպի առաջ և գործնական քայլեր ձեռնարկի, ինչպիսին, օրինակ, Սիոնիստական ռեժիմին նավթի փոխանցման դադարեցումն է՝ ի պատասխան ճնշված պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունների:
Որոշ ժամանակ անց Twitter-ում #NoOilForIsrael հեշթեգը հայտնվեց ուշադրության կենտրոնում և վերաթվիթ արվեց սոցցանցերի միլիոնավոր օգտատերերի կողմից:
Այժմ աշխարհի բոլոր ծայրերում Գազայի ճնշված ժողովրդի միլիոնավոր աջակիցներ Էրդողանից պահանջում են թույլ չտալ Գազայի բնակիչներին ռմբակոծող կործանիչների վառելիքի մատակարարումը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ուղղությամբ։ Այժմ ճնշված Պաղեստինի ժողովրդի աջակիցները ցանկանում են, որ Էրդողանը գործնական քայլ կատարի՝ կանխելով վառելանյութի մատակարարումը Սիոնիստական ռեժիմի կործանիչներին։
Ամերիկացի քաղաքական գործիչ Ջեքսոն Հինքլը, ով հայտնի է սոցիալական ցանցերում իր հակաիսրայելական գրառումներով, քննադատել է Էրդողանին՝ Պաղեստինի աջակցման համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ նրա ելույթի վերաբերյալ։
Հինքլը նաեւ X սոցիալական ցանցում սկսել է #NoOilForIsrael հեշթեգով <<Իսրայելին նավթ մի տվեք>> կարգախոսով քարոզարշավը։
Հինքլը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեղսակից լինել Իսրայելի սարսափելի պատերազմական հանցագործություններին, խնդրել է սոցցանցերում վերահրապարակել #NoOilForIsrael հեշթեգն ուղղված Էրդողանին:

Նավթատարի քարտեզի ցավալի ճշմարտությունը
Հինքլի գրառումներում զետեղված քարտեզը ցույց է տալիս Գազայի հատվածը ռմբակոծող իսրայելական ինքնաթիռների վառելիքի մատակարարման երթուղին: Ըստ այս քարտեզի՝ Իսրայել մատակարարվող նավթը օկուպացված տարածքներում գտնվող Աշքելոն և Էյլաթ շրջաններ է տեղափոխվում մի կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գծով, իսկ մյուս կողմից՝ Քիրքուկ-Մոսուլ-Ջեյհան գծով։
Ներկայում Իսրայելի նավթի պահնջարկի մոտ 65%-ը մատակարարվում է Ադրբեջանի կողմից։ Նավթի այս քանակությունը Իսրայել է հասնում՝ Թուրքիայի Ջեյհան նավթային տերմինալ տեղափոխվելուց հետո։
(Ի աջակցություն Պաղեստինի, կազմակերպված հանրահավաքի մասնակիցների հայտարարությունները)