«Իսրայելին նավթ մի տվեք». Օգտատերերի արձագանքը Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/world-i208456-Իսրայելին_նավթ_մի_տվեք_._Օգտատերերի_արձագանքը_Էրդողանի_հակաիսրայելական_հայտարարություններին
Ի աջակցություն Պաղեստինի, կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը մեծ ուշադրության է արժանացել։ կարելի՞ է արդյոք լուրջ վերաբերվել Էրդողանի այս հակաիսրայելական դիրքորոշումներին. Արդյոք այս հռետորաբանական դիրքորոշումները գործի էլ կվերածվեն:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 12:06 Asia/Tehran
  • «Իսրայելին նավթ մի տվեք». Օգտատերերի արձագանքը Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններին

Ի աջակցություն Պաղեստինի, կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը մեծ ուշադրության է արժանացել։ կարելի՞ է արդյոք լուրջ վերաբերվել Էրդողանի այս հակաիսրայելական դիրքորոշումներին. Արդյոք այս հռետորաբանական դիրքորոշումները գործի էլ կվերածվեն:

Էրդողանն այս ելույթում ասել է, որ ինքը աշխարհին ներկայացնելու է Իսրայելը  որպես «ռազմական հանցագործ»։ Քննադատելով Գազայի հատվածի վրա Իսրայելի ծանր հարձակումները և Իսրայելի հարձակումների նկատմամբ արևմտյան երկրների աջակցությունը՝ նա կոչ է արել Գազայում անհապաղ զինադադար հաստատել։

Թուրքիայի նախագահի այս խոսքերն ուղղված Պաղեստինի ճնշված ժողովրդին պաշտպանելուն  և Իսրայելի հանցագործությունները դատապարտելուն, ևս մեկ անգամ հույս արթնացրին նրա կողմնակիցների սրտերում ու Թուրքիայի հասարակական կարծիքում, որ հիմա նրանք պահանջում են դադարեցնել Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական, տնտեսական, ռազմական և այլ հարաբերությունները։

Այժմ Թուրքիայի և աշխարհի հասարակական կարծիքը սպասում է, որ Էրդողանի կառավարությունը մեկ քայլ անի դեպի առաջ և գործնական քայլեր ձեռնարկի, ինչպիսին, օրինակ, Սիոնիստական ​​ռեժիմին նավթի փոխանցման դադարեցումն է՝ ի պատասխան ճնշված պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործությունների:

Որոշ ժամանակ անց Twitter-ում  #NoOilForIsrael հեշթեգը հայտնվեց ուշադրության կենտրոնում և վերաթվիթ արվեց սոցցանցերի միլիոնավոր օգտատերերի կողմից:

Այժմ աշխարհի բոլոր ծայրերում Գազայի ճնշված ժողովրդի միլիոնավոր աջակիցներ Էրդողանից պահանջում են թույլ չտալ Գազայի բնակիչներին ռմբակոծող կործանիչների վառելիքի մատակարարումը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ուղղությամբ։ Այժմ ճնշված Պաղեստինի ժողովրդի աջակիցները ցանկանում են, որ Էրդողանը գործնական քայլ կատարի՝ կանխելով վառելանյութի մատակարարումը Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչներին։

Ամերիկացի քաղաքական գործիչ Ջեքսոն Հինքլը, ով հայտնի է սոցիալական ցանցերում իր հակաիսրայելական գրառումներով, քննադատել է Էրդողանին՝ Պաղեստինի աջակցման համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ նրա ելույթի վերաբերյալ։

Հինքլը նաեւ X սոցիալական ցանցում սկսել է #NoOilForIsrael հեշթեգով <<Իսրայելին նավթ մի տվեք>> կարգախոսով քարոզարշավը։

Հինքլը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեղսակից լինել Իսրայելի սարսափելի պատերազմական հանցագործություններին, խնդրել է սոցցանցերում վերահրապարակել #NoOilForIsrael հեշթեգն ուղղված Էրդողանին:

Նավթատարի քարտեզի ցավալի ճշմարտությունը

Հինքլի գրառումներում զետեղված քարտեզը ցույց է տալիս Գազայի հատվածը ռմբակոծող իսրայելական ինքնաթիռների վառելիքի մատակարարման  երթուղին: Ըստ այս քարտեզի՝ Իսրայել մատակարարվող նավթը օկուպացված տարածքներում գտնվող Աշքելոն և Էյլաթ շրջաններ է տեղափոխվում մի կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գծով, իսկ մյուս կողմից՝ Քիրքուկ-Մոսուլ-Ջեյհան գծով։

Ներկայում Իսրայելի նավթի պահնջարկի մոտ 65%-ը մատակարարվում է Ադրբեջանի կողմից։ Նավթի այս քանակությունը Իսրայել է հասնում՝  Թուրքիայի Ջեյհան նավթային տերմինալ տեղափոխվելուց հետո։

(Ի աջակցություն Պաղեստինի, կազմակերպված հանրահավաքի մասնակիցների հայտարարությունները)