Բաքվում տեղի է ունեցել ավտովազք ի աջակցություն Իսրայելի
https://parstoday.ir/hy/news/world-i208520-Բաքվում_տեղի_է_ունեցել_ավտովազք_ի_աջակցություն_Իսրայելի
Բաքվում տեղի է ունեցել հանրային ակցիա ի աջակցություն Իսրայելի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 09:16 Asia/Tehran
  • Բաքվում տեղի է ունեցել ավտովազք ի աջակցություն Իսրայելի

Բաքվում տեղի է ունեցել հանրային ակցիա ի աջակցություն Իսրայելի։

35 ավտոմեքենաների շարասյունն իսրայելական դրոշներով անցել է Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներով։

Ակցիայի նախաձեռնողը «Շահ-Դաղ» կազմակերպությունն է, որի ղեկավարը Էլհանան Ռազիելն է, ինչպես նաեւ Ադրբեջանում նրա ներկայացուցիչ Իսմայիլ Զալովը։

Ադրբեջանն առաջիններից մեկը մուսուլմանական պետություններից աջակցություն հայտնեց Իսրայելին հոկտեմբերի 7-ի գրոհից հետո։

«Շահ-Դաղ» կազմակերպությունն ավելի քան 25 տարի ակտիվորեն զբաղվում է ադրբեջանա-իսրայելական կապերի ամրապնդմամբ ամենաբարձր մակարդակով։