Պեկին․Միացյալ Նահանգները պատերազմից կախվածություն ունի
https://parstoday.ir/hy/news/world-i208532-Պեկին_Միացյալ_Նահանգները_պատերազմից_կախվածություն_ունի
Չինաստանի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը նշելով, որ ԱՄՆ-ն իր պատմության ընթացքում ընդամենը 16 տարի է անցկացրել առանց հակամարտության, ասել է. «ԱՄՆ-ն պատերազմից կախվածություն ունի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2023 12:37 Asia/Tehran
  • Պեկին․Միացյալ Նահանգները պատերազմից կախվածություն ունի

Չինաստանի ազգային պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը նշելով, որ ԱՄՆ-ն իր պատմության ընթացքում ընդամենը 16 տարի է անցկացրել առանց հակամարտության, ասել է. «ԱՄՆ-ն պատերազմից կախվածություն ունի»։

Միացյալ Նահանգները վերջերս հրապարակել է «Չինաստանի ռազմական եւ անվտանգության զարգացման զեկույցը»,որում ասվում է, որ Պեկինը զարգացնում է ռազմական հնարավորությունները միջուկային զենքի, տիեզերքի, կիբեր եւ այլ ոլորտներում ավելի արագ տեմպերով, քան ԱՄՆ-ն էր նախկինում գնահատել: 

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը նշելով, որ այդ զեկույցն անտեսում է փաստերը, մտացածին  է ու անհիմ, ընդգծել է,- «ԱՄՆ-ն պատերազմից կախվածություն ունի եւ  քաոսի աղբյուր է: Այդ երկիրը  իր պատմության ընթացքում ընդամենը 16 տարի է անցկացրել առանց հակամարտության»:

Նշելով, որ Չինաստանը հավատարիմ է խաղաղ զարգացման ուղուն, Ու Ցիանն ասել է,- «Պեկինը միշտ պաշտպանական քաղաքականություն է վարում»։ 

Նա նաև  ասել է, որ Չինաստանը երբեք չի հալածել փոքր երկրներին եւ հույսը չի դրել ուժեղ երկրների վրա։ Մինչդեռ ԱՄՆ-ն, ավելի քան 800 արտասահմանյան ռազմաբազաներ է հիմնել աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ Աֆղանստանից մինչեւ Իրաք, Սիրիայից մինչեւ Լիբիա, որտեղ էլ որ ամերիկյան ռազմական մեքենան տեղակայվի, մարդիկ դժվարությունների մեջ են հայտնվում: 

Չինաստանի ազգային պաշտպանության նախարարության խոսնակը  հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել կասետային և սպառված ուրանի ռումբեր, իսկ իր ավիակիրներն  ուղարկել է Միջերկրական ծով, զենք ու զինամթերքն էլ Իսրայել(ռեժիմ)։

«Արդյո՞ք սա է այն ավետիսը, որ բերում են այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպաններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» ,-ասել է  Ու Ցիանը: