Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i208570-Էրդողանն_ու_Ալիևը_քննարկել_են_Հայաստանի_հետ_հարաբերությունների_կարգավորման_հարցը
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 07:35 Asia/Tehran
  • Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կընդլայնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը, միջազգային հանրությունն էլ պետք է վճռական ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն աշխարհագրորեն ամբողջական և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով: