ԱՄՆ-ը շարունակում է ուրան գնել Ռուսաստանից. Լավրով
Նոյեմբեր 08, 2023 14:37 Asia/Tehran
ԱՄՆ-ը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ստիպելով ԵՄ-ին հրաժարվել ռուսական ամեն ինչից՝ Վաշինգտոնը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից»,- ասել Է Լավրովը Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով դեսպանական կլոր սեղանի ժամանակ։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «իր էգոիստական օրենքներով ստիպում է» եվրոպական ընկերություններին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից՝ հօգուտ ամերիկյան թանկարժեք հեղուկացված բնական գազի(СПГ)
tert.am
Պիտակ