Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի»
https://parstoday.ir/hy/news/world-i209718-Ալիևը_հայտարարել_է_որ_Ադրբեջանը_Լեռնային_Ղարաբաղում_9_քաղաք_զրոյից_կկառուցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 15:15 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ալիևն ասել է Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ։

««Օկուպացիայից ազատագրված» (չակետրները՝ Tert.am-ի) տարածքներում մենք... զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր, սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «պապենական հողեր» (չակետրները՝ Tert.am-ի): Մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանված կվերադառնան իրենց տները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը, սակայն, չի մանրամասնել, թե որ քաղաքների մասին է խոսքը։

tert.am