Դեկտեմբեր 06, 2023 17:15 Asia/Tehran

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ բանակցություններ վարելու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բին Զայիդ Ալ Նահյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունն:

Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահներն անցել են պատվո պահակախմբի շարքի առջևով՝ համատեղ լուսանկարվելու։ Արարողությանը ներկա են եղել նաև Ռուսաստանի և ԱՄԷ-ի պատվիրակությունները։  

Նախ կկայանան բանակցություններ ընդլայնված կազմով, այնուհետև տեղի կունանա պետությունների ղեկավարների առանձնազրույցը:

ԱՄԷ-ից հետո ՌԴ նախագահը կայցելի Սաուդյան Արաբիա։

 

Պիտակ