Դանիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով արգելվում է սուրբ Ղուրանի անարգումը
Եվրոպական մի շարք երկրներում սուրբ Ղուրանի պղծման դեմ մուսուլմանների լայնածավալ բողոքների արդյունքում, Դանիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով արգելվում է սուրբ Ղուրանի անարգումը։
Ղուրանի պղծման դեպքեր, հատկապես այս տարի, գրանցվել էին Շվեդիայում, Դանիայում և Հոլանդիայում, ինչի դեմ լայնածավալ բողոքի ալիք էր բարձրացել աշխարհի մուսուլմանների շրջանում: Որոշ երկրներ Դանիայի և Շվեդիայի դեսպաններին ԱԳՆ կանչելով, իրենց բողոքն են արտահայտել այդ գործողությունների դեմ։ Աշխարհի մուսուլմանների առաջնորդները նույնպես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իրենց ելույթներում, դատապարտել են Արևմուտքում Սուրբ Ղուրանի պղծման դեպքերը:
Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ օրենքը խախտողները կտուգանվեն կամ կկալանավորվեն մինչև 2 տարի ժամկետով։