Դեկտեմբեր 16, 2023 18:30 Asia/Tehran
  • Google-ի աշխատակիցները բողոքում են Թել Ավիվի հետ ռազմա-հետախուզական համագործակցության դեմ

Սան Ֆրանցիսկոյում հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ, այդ թվում՝ Google-ի աշխատակիցներ, ցույց են անցկացրել «Nimbus» ռազմական նախագծի վերաբերյալ Google-ի և Սիոնիստական ռեժիմի  կառավարության միջև կնքված պայմանագրի դեմ:

Հարյուրավոր ցուցարարներ պառկել էին Սան Ֆրանցիսկոյի Մարկետ փողոցում գտնվող Google-ի գրասենյակի դիմացի մայթին` սպիտակ պատանքի տակ, որոնց վրա գրված էր «ցեղասպանություն»՝ Google-ի ապրանքանիշի գույներով:

Ցուցարարները թմբկահարելով երթ էին անում՝ վանկարկելով․ «Google, Google, դու չես կարող թաքնվել, մենք քեզ մեղադրում ենք ցեղասպանության մեջ»։

2021 թվականին Սիոնիստական ​​ռեժիմը հայտարարեց, որ Google-ը և Amazon-ը շահել են 1,1 միլիարդ դոլար արժողությամբ Nimbus նախագծի պայմանագիրը՝ բնութագրելով այն որպես «բազմամյա առաջնակարգ նախագիծ», որը ներկայացնում է «համապարփակ և խորքային լուծում՝ կաբինետին, անվտանգության համակարգին և այլ տնտեսական հաստատություններին ամպային (Cloud) ծառայություններ տրամադրելու համար»։

Google-ի աշխատակիցները հայտարարել են, որ Nimbus նախագիծն այն շահութաբեր պայմանագրերից է, որն անտեսում է Google-ի աշխատակիցների կողմից սահմանված բարոյական գծերը:

Google-ը մեծամասամբ հրաժարվել է հրապարակել այդ պայմանագրի մանրամասները, Սիոնիստական ռեժիմի կողմից ձեռք բերվող կոնկրետ հնարավորությունները, կամ թե ինչպես Թել Ավիվը կօգտագործի այն:

 

Պիտակ