Նիգերիայում՝ նավթատարի վրա, պայթյուն է որոտացել
Հունիս 10, 2016 13:42 Asia/Tehran
Նիգերիայում՝ Նիգեր գետի դելտայի նավթատարի վրա, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Նավթատարը պատկանում է NPDC ընկերությանը:
Պայթյունի մեղավորների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն որպես կանոն՝ Նիգերի դելտայում նավթատարների վրա հարձակումներ է իրականացնում «Նիգերի դելտայի վրիժառուներ» ապստամբ խմբավորումը:
Նիգերիան Աֆրիկայում նավթի արդյունահանման ծավալներով առաջին տեղում է:
Պիտակ