Ուկրաինական բանակի կորուստների թիվը հասել է օրական 800-ի
https://parstoday.ir/hy/news/world-i211156-Ուկրաինական_բանակի_կորուստների_թիվը_հասել_է_օրական_800_ի
ՆԱՏՕ-ի նախկին սպան հայտարարել է , -«Ուկրաինական զորքերի զոհերի թիվը հասել է օրական 800-ի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 14:27 Asia/Tehran
  • Ուկրաինական բանակի կորուստների թիվը հասել է օրական 800-ի

ՆԱՏՕ-ի նախկին սպան հայտարարել է , -«Ուկրաինական զորքերի զոհերի թիվը հասել է օրական 800-ի»։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ռազմաօդային ուժերի  թոշակի անցած  գնդապետ Ռալֆ Դի Թիլեն՝ չհրապարակելով իր աղբյուրները, ասել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում օրական մոտ 800 ուկրաինացի զինվոր է սպանվում և վիրավորվում։

Այս հայտնի  ռազմական վերլուծաբանը, ով անցյալում ծառայել է  ՆԱՏՕ-ում, չորեքշաբթի օրը Fox ամսագրում լույս տեսած  հոդվածում նշել է,-«Դա նշանակում է, որ Կիևը ստիպված կլինի ամեն ամիս հավաքագրել ավելի քան 20,000 զինվոր՝ իր զոհվածներին և վիրավորներին փոխարինելու համար»։

«Ուկրաինան նաև լրացուցիչ անձնակազմի կարիք ունի՝ իր ուժերին առաջնագծում  պարբերաբար փոխելու համար, որպեսզի ուժասպառ չլինեն  զինվորները և կարողանան վերականգնել իրենց ուժը», - հավելել է Դի Թիելեն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ Զինված ուժերի  գլխավոր շտաբը ցանկանում է մոբիլիզացնել լրացուցիչ 500,000 մարդու։