Պուտինի նախազգուշացումը արևմտյան երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i211222-Պուտինի_նախազգուշացումը_արևմտյան_երկրներին
Ռուսաստանի նախագահն ասել է. «Ժամանակն է, որ Ամերիկան ​​և Արևմուտքը ձերբազատվեն Ռուսաստանի փլուզման մտքից»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 14:54 Asia/Tehran
  • Պուտինի նախազգուշացումը արևմտյան երկրներին

Ռուսաստանի նախագահն ասել է. «Ժամանակն է, որ Ամերիկան ​​և Արևմուտքը ձերբազատվեն Ռուսաստանի փլուզման մտքից»։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հետ Ռուսաստանի հակամարտության սկսվելուց հետո, արևմտյան երկրները, դատապարտելով Մոսկվային և ուժեղացնելով տնտեսական ճնշումները, օրակարգ են մտցրել Կիևին համակողմանի քաղաքական, ֆինանսական և սպառազինական աջակցությունը։ Չնայած Արևմտյան երկրների աջակցությանը, Ռուսաստանին հաջողվել է տիրանալ Ուկրաինայի տարածքի առնվազն 20%-ին։

Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը այս երկրի Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում ասել է․ «Ցանկանում եմ նշել, որ մենք մեզ հեռու չենք պահում  Ամերիկայի մայր ցամաքից, Միացյալ Նահանգներից ու Կանադայից»:

Ռուսաստանի նախագահը վերջերս հայտարարեց, որ Մոսկվան արդիականացնում է իր միջուկային զինանոցը և իր միջուկային ռազմավարական ուժերը պահում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։

Մինչ այժմ Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ հանդես են եկել խաղաղության առաջարկներով, որոնք արժանացել են Կիևի բացասական արձագանքին։