20 տարի անց բացահայտվել է Իրաքում ԱՄՆ-ի զինվորականների մահացու ինքնահարվածը
https://parstoday.ir/hy/news/world-i211258-20_տարի_անց_բացահայտվել_է_Իրաքում_ԱՄՆ_ի_զինվորականների_մահացու_ինքնահարվածը
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը բացահայտել է, որ այդ երկրի բանակը 2004 թվականին Իրաքի Ֆալուջայում թիրախավորել և սպանել է մի քանի ամերիկացի զինվորականների:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 23, 2023 18:41 Asia/Tehran
  • 20 տարի անց բացահայտվել է Իրաքում ԱՄՆ-ի զինվորականների մահացու ինքնահարվածը

Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը բացահայտել է, որ այդ երկրի բանակը 2004 թվականին Իրաքի Ֆալուջայում թիրախավորել և սպանել է մի քանի ամերիկացի զինվորականների:

Ամերիկայի ազգային ռադիոն (NPR) հաղորդում է, որ 2004 թվականին Ֆալուջայի առաջին մարտերի ժամանակ 15 ամերիկացի զինվոր և մեկ իրաքցի թարգմանիչ են սպանվել յուրային ուժերի կողմից։

Ամերիկյան այս լրատվամիջոցը պարզել է, որ այդ հարցը տարիներ շարունակ գաղտնի է պահվել, քանի որ միջադեպի հեղինակը մի ամերիկացի սպա էր, ում հայրն այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ էր։ Սակայն այժմ Սենատի ներկայացուցիչները վերաբացել են այդ գործը, իսկ զոհերի ընտանիքները պատրաստվում են շարժում սկսել՝ գործի մանրամասները, ինչպես նաև միջադեպի բնույթը թաքցնելու պատճառները բացահայտելու համար։