Չինաստանի ղեկավարն աջակցություն է հայտնել Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i211844-Չինաստանի_ղեկավարն_աջակցություն_է_հայտնել_Իրանին
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հունվարի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ լուրջ ահաբեկչությունների կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2024 14:18 Asia/Tehran
  • Չինաստանի ղեկավարն աջակցություն է հայտնել Իրանին

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հունվարի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ լուրջ ահաբեկչությունների կապակցությամբ։

«Սինհուա»-ի հաղորդմամբ՝ Սի Ցզինպինը նշել է, որ ցնցված է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած լուրջ ահաբեկչությունների մասին լուրերից, որոնց արդյունքում բազմաթիվ մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Նա Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից խորը վիշտ է հայտնել զոհվածների համար և անկեղծ ցավակցություն՝ զոհվածների և վիրավորների ընտանիքների անդամներին։

Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին, խստորեն դատապարտում է ահաբեկչական հարձակումները և վճռականորեն աջակցում է ազգային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերին։