Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i211956-Հռոմի_Ֆրանցիսկոս_պապը_քրիստոնյաներին_միասնության_կոչ_է_արել_և_ցավակցել_Իրանին
Հռոմի պապը կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ընդգծել է Հռոմի Պապը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 14:10 Asia/Tehran
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին

Հռոմի պապը կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ընդգծել է Հռոմի Պապը։

Աստվածհայտնության տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել:

Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տանող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք  հանուն Պաղեստինում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները»:

Այս մասին Հռոմի Պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո: