Վրաստանում առգրավել են պայթուցիկ բեռ, որը ՌԴ էին տեղափոխում ահաբեկչության համար
https://parstoday.ir/hy/news/world-i213442-Վրաստանում_առգրավել_են_պայթուցիկ_բեռ_որը_ՌԴ_էին_տեղափոխում_ահաբեկչության_համար
Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2024 12:50 Asia/Tehran

Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով:

Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկի բեռի տեղափոխման փորձը, հանցագործության մեջ կասկածվում է Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՊԱԾ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 19-ին էլեկտրամոբիլների մարտկոցների մեջ վեց պայթուցիկ սարք են Ուկրաինայի մի քաղաքացու մինիվենով Օդեսայից ներկրել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով և պատրաստվում էին դրանք Վորոնեժ տեղափոխել «Դարյալ» անցակետով։

Վրացական կողմից անցակետում առգրավվել է երեք պայթուցիկ սարք, որոնք փորձել են տեղափոխել տարանցիկ կոնտեյներով։ Վրաստանի ՊԱԾ-ը պարզել է, որ կազմակերպիչը ծնունդով Բաթում քաղաքից է, նա «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն է:

Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով: