Իրանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i214452-Իրանից_Ռուսաստան_արտահանման_ծավալներն_աճել_են
Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ասել է. «Վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Իրանը Ռուսաստան է արտահանել ավելի քան երկու միլիարդ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2024 07:34 Asia/Tehran

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ասել է. «Վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Իրանը Ռուսաստան է արտահանել ավելի քան երկու միլիարդ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է»։

Ջալալիի խոսքով, ցորենի լավ բերքի պատճառով, 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Ռուսաստանից ցորենի ներկրման ծավալը նվազել է։     
Դեսպանը նշել է․ «Դրամավարկային և բանկային ոլորտում Թեհրանի և Մոսկվայի ջանքերն ուղղված են  ազգային արժույթներով առևտրային գործարքների իրականացմանը»։