Աշխարհի տարբեր երկրներում բոողքի ցույցեր են՝ Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i215686-Աշխարհի_տարբեր_երկրներում_բոողքի_ցույցեր_են_Գազայում_Իսրայելի_իրականացրած_ցեղասպանության_դեմ
Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները հերթական անգամ դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 24, 2024 06:46 Asia/Tehran

Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները հերթական անգամ դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանությունը։

2023թ հոկտեմբերի 7-ից սկսած, ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների բազմակողմանի աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը զանգվածային ջարդեր է իրականացնում Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։

Օկուպանտ ռեժիմն ավելի քան 75 տարի շարունակում է ոտնահարել պաղեստինցիների իրավունքներն ու հանցագործություններ կատարել նրանց դեմ։

Ոճրագործ ռեժիմի գործողությունները համաշխարհային բողոքի մեծ ալիք են բարձրացրել և տարբեր երկրների քաղաքացիների, ինչպես նաև մի շարք կառավարություններ ու միջազգային կառույցներ կոչ են արել աջակցել ճնշված պաղեստինցիներին։ Վերջին ամիսներին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված ցույցերի մասնակիցները դատապարտել են պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի իրականացրած ոճրագործությունները։

ԱՄՆ Քորնելի համալսարանում նույնպես կայացել է բողոքի ցույց, որի մասնակիցները դատապարտել են Պաղեստինի աջակցության ակցիա կազմակերպած 24 ուսանողների ձերբակալությունը։

Եմենի Սանա և մյուս նահանգներում տեղի են ունեցել լայնածավալ ցույցեր՝ ի աջակցություն Պաղեստինի Դիմադրության և Գազայի ժողովրդի։

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի բնակիչները նույնպես դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն Պաղեստինի և պահանջելով դադարեցնել Գազայի հատվածի վրա ցեղասպան Սիոնիստական ռեժիմի հարձակումները։  Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը և վանկարկել «Ազատ Պաղեստին» կարգախոսը։

Հորդանանի մայրաքաղաքում կայացած երթի մասնակիցները պահանջել են վերջ տալ  Ալ-Աղսա մզկիթի պաշարմանը և դադարեցնել ցեղասպան Սիոնիստական ռեժիմի պատերազմը Գազայի հատվածի դեմ։

Երթի մասնակիցները կառավարությանը խնդրել են ցամաքային կամուրջ կառուցել Գազայի հատվածի բնակիչներին օգնություն հասցնելու համար։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ակցիայի մասնակիցները նույնպես իրենց աջակցությունն են հայտնել Գազայի ժողովրդին և դատապարտել Սիոնսիտական ռեժիմի հանցագործությունները։