Մարտ 28, 2024 17:05 Asia/Tehran
  • Ի պաշտպանություն Իսրայելի, Շվեդիան քրեական պատասխանատվության է ենթարկել Պաղեստինի կողմնակիցներին

Շվեդիայի իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկել մի խումբ մարդկանց, Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունների դեմ բողոքելու համար։

 Pars Today-ի հայերեն  բաժնի հաղորդման համաձայն, Պաղեստինի կողմնակիցները  փետրվարի 14-ին Շվեդիայի խորհրդարանի գումարած նիստում ընդհատել էին Ստոկհոլմի կառավարության արտաքին քաղաքականության օրակարգը ներկայացնելու վերաբերյալ այդ երկրի արտգործնախարար «Թոբիաս Բիլստրյոմի» ելույթը,   և ի պաշտպանություն Պաղեստինի կարգախոսներ էին վանկարկել․ իսկ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները որակել էին  ցեղասպանություն։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում Բիլստրյոմն աջակցել է ՀԱՄԱՍ-ի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի  այսպես կոչված«ինքնապաշտպանության» իրավունքին։

Ի դեպ պաղեստինամետ ցուցարարներից մեկն ընդհատեց նախարարի ելույթը և  բղավելով ասաց՝ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում։ Ինչպե՞ս կարող եք աջակցել նրա այդ քայլին։

Նիստի ընթացքում այս միջադեպից հետո, ցուցարարները շարունակել են կարգախոսներ վանկարկել և ասել. Բոլորը տեսնում և լսում են, թե ինչպես են երեխաները մահանում Գազայում։

Ապա անվտանգության աշխատակիցները նրանց հեռացնում են դահլիճից և մեղադրում «արդարադատության կարգը խաթարելու» մեջ, իսկ նրանցից մեկը դեռ ոստիկանությունում է։

Շվեդիան տարիներ առաջ իրեն դրսևորել է որպես Պաղեստինին աջակցող եվրոպական երկրներից մեկը, և նույնիսկ 2014 թվականին նա դարձավ Եվրամիության առաջին անդամը, որը ճանաչեց Պաղեստին պետությունը։ Սակայն այս իրադարձությունից մեկ տասնամյակ անց Շվեդիայի կառավարությունը ներկա Ամերիկայից կախված լինելու պատճառով դարձել է Սիոնիստական ​​ռեժիմի ծայրահեղական աջակիցը ։

Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շրջափակման և օդային, ծովային ու ցամաքային գործողությունների ակտիվացումից հետո ավելի քան 32 հազար պաղեստինցի է նահատակվել, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք են: Նաև վիրավորվել են ավելի քան 74 հազար պաղեստինցիներ։