Մարտ 28, 2024 17:41 Asia/Tehran
  • Վախ և մտահոգություն՝ Թուրքիայի կողմից Իսրայելին ռազմական զինամթերք վաճառվելու հավանականության վերաբերյալ

Թուրքիայի կողմից սպառազինություն Սիոնիստական ռեժիմին մատակարարվելու մասին այդ երկրի վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցը սկանդալ է առաջացրել։

Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը  Գազայի հատվածի,  Հորդանան գետի Արևմտյան ափի և պաղեստինյան այլ օկուպացված տարածքների վրա դաժան հարձակումների ֆոնին  զենք է վաճառել Սիոնիստական ​​ռեժիմին :

Գործողություն, որը զայրացրել է ժողովրդին ու Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներին։

Թուրքիայի պետական ​​վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս երկիրը Սիոնիստական ​​ռեժիմին մոտ ութսուն հազար դոլարի արժողությամբ զենք է վաճառել միայն 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում։

 2024 թվականի հունվարին Թուրքիայից Իսրայել են արտահանվել  վառոդ, զինամթերք, զենք ու ռազմական տեխնիկա։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը և այս երկրի պաշտպանության նախարարությունը, երեքշաբթի օրը, արձագանքելով այս մեծ սկանդալին,  առանձին հայտարարություններով հերքել են Սիոնիստական ​​ռեժիմի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում որևէ համագործակցություն։

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարության մեջ պնդել է, որ վերջին ամիսներին Իսրայել արտահանված վառոդն ու պայթուցիկները ռազմական կիրառություն չեն ունեցել։

Ավելի վաղ  Թուրքիայի  խորհրդարանի 15 ընդդիմադիր պատգամավորներ 13 երկրների ավելի քան 200 օրենսդիրների հետ միասին հայտարարել էին, որ դեմ են Իսրայել զենքի արտահանմանը Գազայի դեմ այդ ռեժիմի  ընթացող պատերազմի պատճառով։

Թուրքիան առաջին մահմեդական երկիրն է, որը ճանաչել է Իսրայելի ռեժիմը  և երկկողմ հարաբերություններ հաստատել նրա հետ։

Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի երկկողմ հարաբերությունները նորմալացան 1949 թվականին, որոնք հետագայում հասան մշակութային, առևտրային և նույնիսկ ռազմական մակարդակի։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև առաջին մուսուլման առաջնորդն էր, ով այցելեց  օկուպացված պաղեստինյան տարածքներում գտնվող սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցելի գերեզմանը ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիոնիստական ռեժիմի նախագահ Իսահակ Հերցոգը

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը նոր զանգվածային սպանություններ սկսեց Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ:

Ըստ վերջին հաղորդումների՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 32 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 74 հազարը:

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և  տարբեր երկրներից հրեաների պաղեստինյան երկիր  ներգաղթի միջոցով , և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել պաղեստինցիների ցեղասպանության համար, և գրավել նրանց ամբողջ երկիրը: