Ամերիկացի սենատորը բողոքել է Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի խաբեության դեմ
Մարտ 30, 2024 16:08 Asia/Tehran
ԱՄՆ Վերմոնտ նահանգի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ ավելի մեծ քանակությամբ զենք Իսրայել ուղարկելու որոշում կայացնելու համար։
Ամերիկացի այս սենատորը X սոցիալական ցանցի իր օգտահաշվում գրել է.
ԱՄՆ-ն չի կարող Նեթանյահուին խնդրել, որ դադարեցնի խաղաղ բնակիչների ռմբակոծումը ,իսկ հաջորդ օրը նրան ուղարկի հազարավոր 2000 ֆունտանոց ռումբեր, որոնք կարող են հողին հավասարեցնել քաղաքի ամբողջ թաղամասերը: Սա լկտիություն է:
Սանդերսը ընդգծել է. «Մենք պետք է վերջ տանք Իսրայելի հետ մեր մեղսակցությանը։ Այլևս ռումբեր մի ուղարկեք Իսրայել»:
Պիտակ