Ռուսաստանը Սիրիայում հրթիռակոծել է ահաբեկիչների դիրքերը
https://parstoday.ir/hy/news/world-i216490-Ռուսաստանը_Սիրիայում_հրթիռակոծել_է_ահաբեկիչների_դիրքերը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Դեյր Զորի անմատչելի լեռնային շրջաններում թիրախավորել են ահաբեկիչների 11 հենակետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2024 11:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը Սիրիայում հրթիռակոծել է ահաբեկիչների դիրքերը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Դեյր Զորի անմատչելի լեռնային շրջաններում թիրախավորել են ահաբեկիչների 11 հենակետ։

ՌԴ ՊՆ-ին առընթեր «Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Յուրի Պոպովը հայտարարել է, որ ավիահարվածներ են հասցվել Դեյր Զոր նահանգի Ալ Բաշրի  լեռներում տեղակայված ահաբեկիչների դիրքերին։

Նա նշել է, որ ահաբեկիչներն Ալ-Թանֆ ճամբարից տեղափոխվել էին դժվարամատչելի շրջաններ և թաքնվում էին։ Ըստ այս հաղորդագրության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի Ալ-Թանֆ շրջանում գրանցվել է օդային տարածքի 12 խախտում՝  3 F-15 և 3 A-10 Thunderbolt կործանիչներով։

2017 թվականին, Սիրիայում և Իրաքում չորս տարի  լայնածավալ ահաբեկչական գործողություններից հետո, ԻԼԻՊ-ը և մյուս ահաբեկչական խմբավորումները քայքայվեցին, սակայն դրանց անդամները շարունակում են իրականացնել ահաբեկչական գորոծղություններ։