Ռուսաստանը Սիրիայում հրթիռակոծել է ահաբեկիչների դիրքերը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Դեյր Զորի անմատչելի լեռնային շրջաններում թիրախավորել են ահաբեկիչների 11 հենակետ։
ՌԴ ՊՆ-ին առընթեր «Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Յուրի Պոպովը հայտարարել է, որ ավիահարվածներ են հասցվել Դեյր Զոր նահանգի Ալ Բաշրի լեռներում տեղակայված ահաբեկիչների դիրքերին։
Նա նշել է, որ ահաբեկիչներն Ալ-Թանֆ ճամբարից տեղափոխվել էին դժվարամատչելի շրջաններ և թաքնվում էին։ Ըստ այս հաղորդագրության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի Ալ-Թանֆ շրջանում գրանցվել է օդային տարածքի 12 խախտում՝ 3 F-15 և 3 A-10 Thunderbolt կործանիչներով։
2017 թվականին, Սիրիայում և Իրաքում չորս տարի լայնածավալ ահաբեկչական գործողություններից հետո, ԻԼԻՊ-ը և մյուս ահաբեկչական խմբավորումները քայքայվեցին, սակայն դրանց անդամները շարունակում են իրականացնել ահաբեկչական գորոծղություններ։