Ապրիլ 15, 2024 16:19 Asia/Tehran

Սիդնեյում տղամարդը մտել է եկեղեցի՝ դանակահարելով քահանային և մի քանի հավատացյալի: Դեպքը տեղի է ունեցել Սիդնեյի Christ the Good Shepherd Church եկեղեցում, հայտնում է Daily Mail-ը:

Դանակով զինված տղամարդը մոտեցել է խորանին և դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել քահանային, ինչից հետո վերջինս ընկել է հատակին: