Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը փակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i216806-Լեռնային_Ղարաբաղում_ռուս_թուրքական_մոնիտորինգային_կենտրոնը_փակվում_է
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2024 10:03 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը փակվում է

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Կենտրոնը բացվել էր Աղդամ քաղաքում 2021 թվականի հունվարի 30-ին՝ հրադադարի վերահսկողություն իրականացնելու և իրավախախտումները կանխելու նպատակով՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի։ Յուրաքանչյուր կողմը (Ռուսաստանի և Թուրքիա) 60 զինվորական ուներ։

«Կենտրոնի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ապրիլի 15-ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին, որ ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Գործընթացն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ պայմանավորվածությունների մակարդակով։