Ապրիլ 19, 2024 12:48 Asia/Tehran
  • Հերթական զորավարժությունը. Ադրբեջանը Կասպից ծովում ռազմաօդային և ռազմածովային զորավարժություններ է անցկացրել

Հերթական զորավարժությունը. Ադրբեջանը Կասպից ծովում ռազմաօդային և ռազմածովային զորավարժություններ է անցկացրել։

Կասպից ծովում անցկացվել են ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության կազմակերպման համատեղ մարտավարական վարժանքներ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, մարտավարական զորավարժություններին ներգրավվել են մինչև 300 անձնակազմ, ռազմանավեր, կառավարման և անվտանգության նավեր, նավակներ, մարտական ​​ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Նշենք, որ վերջերս Ադրբեջանում մի զորավարժություն հաջորդում է մյուսին։ Ավելի վաղ, մի քանի վարժանքներ են տեղի ունեցել Նախիջեւանում։