Մայիս 07, 2024 16:58 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի գործընկերությունն ուղղված է Արևմուտքին հեգեմոնիայից զրկելուն

Կենտրոնական Ասիայից մինչև Արևմտյան Ասիա և Պարսից ծոցից մինչև Սև ծով Թեհրանի ու Մոսկվայի ճակատագրերը կարծես թե միահյուսված են :

Իրանն ու Ռուսաստանը մոտենում են համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը և իրագործմանը, որը հայտնի է որպես «Քսանամյա համապարփակ համագործակցության համաձայնագիր», և, ինչպես նշում են երկու երկրների պաշտոնյաները, համաձայնագրի  վերջնականացումը մոտալուտ է։

Եվրասիական այս երկու տերությունները վերջին տասնամյակների ընթացքում կարողացել են ընդհանրությունների հասնել գլոբալ և տարածաշրջանային կենսական և ռազմավարական նշանակության հարցերի շուրջ։  Կենտրոնական Ասիայից մինչև Արևմտյան Ասիա և Պարսից ծոցից մինչև Սև ծով  կարծես թե միահյուսված են Թեհրանի ու Մոսկվայի ճակատագրերը:

Պուտինի այցը Իրան 2022 թվականին ուկրաինական պատերազմի սկսվելուց  իվեր,  նրա առաջին այցն էր այս երկիր,որը  ցույց տվեց, որ Մոսկվան այլևս ռազմավարական գործընկեր չի փնտրում Արևմուտքում և նրա բոլոր գործընկերները տարածաշրջանի  հզոր դերակատարներ են, ինչպիսիք են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և արտատարածաշրջանյին դերակատարներ, ինչպիսին է Չինաստանը: Միևնույն ժամանակ, թվում է, թե Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները գերազանցում են  նախկին հարաբերությունները։ 

Իրանը և Ռուսաստանը՝ հետապնդում են ռազմավարական նպատակներ՝ ինչպիսին է  խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացը․ սովորական սպառազինությունների մշակման ծրագիր, ինչպիսիք են հրթիռները, անօդաչու սարքերը, կործանիչները, արբանյակներ տիեզերք ուղարկելը, և ռազմավարական առևտրային համագործակցություն՝ ինչպիսիք են տրանսպորտային միջանցքները և ընդհանրապես Արևմուտքի և նրա գաղափարախոսությանը դեմ կանգնելը:

Իրանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանում և նրա միացման կետերը Պարսից ծոցին, Օմանի ծովին և Կասպից ծովին աշխարհագրորեն  ավելի գրավիչ են դարձրել Իրանը  Ռուսաստանի համար:

Մյուս կողմից, Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը  աճել և գերազանցել է 50 միլիարդ դոլարը, և երկու երկրները նախատեսում են այն հասցնել 400 միլիարդ դոլարի։ Բայց Հնդկաստանի և  Ռուսաստանի միջև ապրանքների և էներգիայի փոխադրման համար անհրաժեշտ է անվտանգ միջանցք։ Թվում է, թե և՛ Հնդկաստանը, և՛ Մոսկվան Իրանը դիտարկում են որպես այդպիսի անվտանգ միջանցք։

Իրանն  իր առանձնահատուկ դիրքի  բերումով աշխարհի խոշոր շուկաների կապող կետն է։ Իրականում Հնդկական օվկիանոսի և Սև ծովի  միացումը շատ կարևոր է Ռուսաստանի համար նույնիսկ ոչ պատժամիջոցային պայմաններում, և այդ կարևորությունը կրկնապատկվում է պատժամիջոցների և պատերազմի ժամանակ։ Այս միջանցքով, որի կենսական զարկերակն անցնում է Իրանով, Մոսկվան կարող է դուրս գալ հարաբերական փակուղուց և հասանելիություն ունենալ  տաք ջրերին։  

Թվում է, թե Թեհրանի և Մոսկվայի անվտանգային և ռազմական համագործակցությունը դարձել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար աճող մարտահրավեր, և վերջին տարիներին նրանք փորձել են խաթարել Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկով Արեւմուտքը վախենում է Մոսկվայի հետ Թեհրանի համագործակցության ակտիվացումից։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չեզոք է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հարցում և չնայած Ռուսաստանի հետ ռազմական ու անվտանգային համագործակցությանը, Թեհրանը չի միջամտում  այս հակամարտությանը և լրջորեն պահանջում է դադարեցնել պատերազմը։

Ըստ Եվրոպայի քաղաքականության  վերլուծական կենտրոնի ռուսական հարցերով վերլուծաբան Էմիլ Օդլիանիի՝  Իրան-Ռուսաստան համաձայնագիրը, որը կենտրոնացած է ազատ առևտրի վրա, ներկա ժամանակահատվածում  շատ կարևոր է երկու կողմերի համար, քանի որ այս երկու  տերությունների հարաբերությունները կարող են կամրապնդել Եվրասիան ,որոնք. ձգտում են փոխել Արմևմուտքի գլխավորած աշխարհակարգը։ 

 

Աղբյուր՝ Ինչո՞ւ է Արևմուտքը վախենում Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակի ընդլայնումից։ ( 1403 թ. Էըթեմադ օրաթերթ)